
Փաշինյան. «ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածը պետք է ականջին օղ անի»
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ՀԱՊԿ-ն հեռացել է Հայաստանից: Նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ է աշխատում: Պատգամավոր Արփի Դավոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չգիտի, թե ԱԳՆ, որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել: Նշեց, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող:
«Ռուսաստանի Դաշնության նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետն է իմ զրուցակիցը: Նույնիսկ Ռուսաստանի Դանության՝ հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել: Ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել