HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատի մրցաշար՝ Կենտրոն վարչական շրջանում

Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակութի և սպորտի բաժինը Օղակաձև զբոսայգում հունիսի 15-ից 17-ը կազմակերպել էր Կենտրոն  վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար:

Մրցաշարը թեև կոչվում էր տարեցների  սակայն մասնակիցում էին 28-83 տարեկան շախմատի և սիրողական և պրոֆեսիոնալ կենտրոնի բնակիչներ: Երեք օր շարունակ  զբոսայգում  շախմատային բուռն եռուզեռ էր, որոնց հետևում էր  վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Երրորդ և երկրորդ տեղերը զբաղերեցին  Անդո Բունարջյանը և Ռուբիկ Ստեփանյանը: Առաջին տեղը զբաղեցրած Սիմոն Հարությունյանը, ոգևորված իր հաղթանակով, ընկերական խաղի հրավիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան ավարտվեց ոչ ոքի:

«Իրականում այսպիսի  միջոցառումները  մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս և զարմանալի չէ, որ այս օրը համընկավ մեծ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի  ծննդյան 83 ամյա հոբելյանի հետ: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ, որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ ու կկայանա քաղաքային փուլ»,- շնորհավորելով  ներկաներին և հաղթոցներին ասաց Արա Սադոյանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատվոգերեր և դրամական պարգևներ:

Կենտրոն վարչական շրջան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter