HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ականները այցելել էին Նժդեհի շիրիմին

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի (Սուրբ Աստվածածին), որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։ 

Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրեցին և բարեկարգեցին եկեղեցու հարակից տարածքը: Իսկ hունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնեցին Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Գ. Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրմին:

Ինչպես նշեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վ. Գասպարյանը, սա արդեն ավանդույթ դարձած միջոցառում է. «Ամեն տարի կազմակերպում ենք ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ մոմեր ենք վառում և հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի մեծ հայորդու հիշատակին»:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ. Նժդեհի շիրմի մոտ իրականացրեց նաև ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված երիտասարդ հանրապետականների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

1987 թ. սպարապետ, ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները գաղտնի տեղափոխվել և ամփոփվել են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակի հավերժացման խորհրդանիշ: Ինչպես շատ հայրենասերների, Նժդեհի գաղափարական հետևորդների, այնպես էլ Հայաստանի հանրապետական կուսակցության համար Սպիտակավորը դարձել է ուխտավայր, և ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ այցելում են այնտեղ:

Ի դեպ, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է 3 հազար մ բարձրության վրա, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել 9-10 կմ ճանապարհ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Մեկնաբանություններ (2)

Ս. Դավթյան
Սպիտակավոր Աստվածածինը գտնվում է ծովի մակերևույթից 2110 մ բարձրության վրա, իսկ Վերնաշենից այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել ընդամենը 5 կմ: Բացեք Google Earth-ը ու գրելուց առաջ նայեք: Հետո ինչ, որ հանրապետական կուսակցությունից եք. ամեն ինչ չպետք է չափազանցեցնել
Ընթերցող
Երիտասարդ ՀՀԿ-ականներ, Նժդեհը մշակված անձնավորություն է եղել և չի սիրել հայհոյանքներ: Ուստի հորդորեք հայհոյանքներով լեցուն որոշ ՀՀկ-ականների, որոնք պաշտոններ են զբաղեցնում, որ գոնե մի երկու տող կարդան Նժդեհից: Հավի ուղեղով Նժդեհական լինելը խայտառակություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter