HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխիան Շենգենյան վիզայի դիմորդների հերթագրումը դադարեցրել է

Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել Շենգեն վիզայի դիմորդների համար։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Չեխիայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայում Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։

Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից և այդպիսով՝ մենք կվերսկսենք հեթագրումը այդ ամսաթվից։

Հերթագրման նոր կանոնների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ www.schengenvisainfo.com-ից

Մեկնաբանություններ (1)

Դավիթ
Բարև ձեզ ես ուզում ապրել Չեխիայի Հանրապետության ցականում ապրել կարող օգնեք փաստաթղթերի ինձ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter