HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առջևում խոշոր վարժանքներ են

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:

ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, լողաշրջանի հետ կապված լուծվող խնդիրների, ՀԱՊԿ-ի զորավարժությանը և ՆԱՏՕ-ի`  Վրաստանում կայանալիք «Ջորջիա 2012» խոշոր ուսումնավարժանքին ՀՀ ԱԻՆ պատվիրակության նախապատրաստական աշխատանքների մասին: 

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ ակադեմիայի դասախոսների կողմից վերապատրաստման դասընթացներ են անցկացվել ԼՂՀ փրկարար ծառայության սպայական կազմի համար: 

ԱԻ նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ աշխատանքային կարգապահությանը` խստագույնս հանձնարարելով բոլոր ղեկավարներին  ուշադրության կենտրոնում պահել կարգապահական խնդիրները: Կարգապահությունը մեկ է բոլորի համար, անկախ զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ԱԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter