HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենտուն պորտուգալացիներին ֆավորիտ չի համարում

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն Հոլանդիայի նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից եւ 1/4-ի ուղեգիր նվաճելուց հետո ասել է, որ հպարտ է իր թիմով: «Մենք փայլուն կերպով կատարեցինք առաջադրանքը՝ հիմնականում շնորհիվ նրա, որ միասնական էինք այս երեք խաղերի ընթացքում: Ես շատ հպարտ եմ, թե ինչպես մենք խաղացինք զուտ թիմային տեսանկյունից»,- նշել է Բենտուն:

Ըստ մարզչին՝ եթե չհաշվենք առաջին 12 րոպեները, թիմն անցկացրել է մրցաշարում իր լավագույն խաղը. «Մենք հավատարիմ մնացինք մեր փիլիսոփայությանը եւ հիմա դրանով կարող ենք հպարտանալ: Միշտ ունակ ենք եղել ճիշտ արձագանքել անհաջող պահերին ու երբեք չենք հանձնվել»: 

Պորտուգալացին չեխերի հետ 1/4 եզրափակչում իրենց ֆավորիտ չի համարում: Նրա մոտեցմամբ՝ պետք է շարունակել աշխատել նույն ոճով ու ցույց տալ այն մակարդակը, որով մինչ այս հանդես են եկել. այդ դեպքում գուցե թիմը դուրս գա կիսաեզրափակիչ: 

Հոլանդացիների մարզիչ Բերտ վան Մարվեյկն էլ նշել է, որ թիմի մոտ անվստահությունը սկսվել է դանիացիների հետ մեկնարկային խաղում կրած պարտությունից: Մասնագետը շեշտել է թիմի անկայունությունը ամեն ընդունած գոլից հետո: Ըստ նրան՝ երկրորդ գնդակն իր հավաքականին վստահություն կհաղորդեր: Վան Մարվեյկն ամբողջությամբ իր վրա է վերցրել անհաջողության պատասխանատվությունը: Նշելով, որ սա գրեթե նույն թիմն է, ինչ 2010-ի աշխարհի փոխչեմպիոն դարձած ընտրանին՝ մարզիչն ասել է, որ ուզում էին կոլեկտիվն ավելի երիտասարդացնել, պահեստայինների նստարանը երկարեցնել: Պորտուգալացիների հետ խաղում, հոլանդացու կարծիքով, մրցակցին օգնել է իրենց անհատական սխալն ու այն, որ առաջատարներն այդպես էլ իրենց խաղը չեն ցուցադրել: 

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter