HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի կազմակերպությունները պատրաստ են մասնակցել Արցախի իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին

Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանին։

Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանին։

ԱԺ նախագահն այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Ա. Իսրայելյանի հետ, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից նստացույց է սկսել։

Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև լուսանկարներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter