HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լուիս Բոնոյին

Մայիսի 26-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter