HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Մայիսի 26-ին՝ ժամը 15։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցն (Ս. Ե., ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։

Փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter