HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գարիկը մարտադաշտում հետդարձի ճամփա չուներ» (վիդեո)

Հունիսի 17-ին Լոռու մարզի Շամլուղ քաղաքում Դաշնակցությունը ոգեկոչման օր էր հայտարարել՝ ի պատիվ  1992 թ.-ի հունիսի 13-ին զոհված շամլուղեցի ազատամարտիկ Գարիկ Սարգսյանի հիշատակի, որը զոհվել է Շահումյանի պաշտպանության համար մղված Բուզլուխի Ճանբաս սարի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

Շամլուղի հրապարակում հավաքվել էին Գարիկի մարտական ընկերները և համաքաղաքացիները: Մոտ 15 տարվա բացակայությունից հետո Ռուսաստանից, ի պատիվ նահատակված մարտական ընկերոջ հիշատակի, հայրենի քաղաք էր եկել նաև Շամլուղի կամավորական ջոկատի հրամանատար Միշա Գասպարյանը:

Գարիկ Սարգսյանի հիշատակի առթիվ ողջույնի խոսք ասացին Շամլուղի դպրոցի աշակերտները: Մարտական ընկերների աչքի առաջ զոհված 33-ամյա Գարիկ Սարգսյանի մարմինը մնացել էր թշնամու հսկողության տակ գտնվող մարտադաշտում: Չնայած տարիների հեռավորությանը՝ դա ծանրացած քար էր դարձել կամավորականների ջոկատի հրամանատար Միշա Գասպարյանի խղճին, ով իր աչքով տեսել էր Գարիկի զոհվելը, սակայն չէր կարողացել մարտադաշտից տեղափոխել ընկերոջ մարմինը:

«Իմ ախպեր Գարիկը, ճիշտ է, այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես նա միշտ էլ մեզ հետ է, մենք չենք մոռանում նրան: Գարիկի բարուրում թողած 3 զավակները մեծացել են»,- արտասվելով ասաց ջոկատի հրամանատարը, ով հուզմունքից այդպես էլ չկարողացավ ավարտել իր խոսքը: Շահումյանից գլխիկոր վերադառնալուց հետո Միշա Գասպարյանը և Գարիկի մարտական մյուս ընկերները, ի պատիվ նրա հիշատակի, Շամլուղի հրապարակում խաչքար են կանգնեցրել: «Խաչքարը 1992 թ.-ին ենք  տեղադրել՝ Շահումյանը հանձնելուց հետո: Ես նրա դիակը չկարողացա բերել»,- արցունքախառն խոստովանում է Միշա Գասպարյանը:

Գարիկ Սարգսյանը հայրենի քաղաքում այդպես էլ գերեզման չունեցավ: «Մենք շրջափակման մեջ էինք: Պատերազմը այնպիսի բան չէ, որ մենք նկարագրենք: Միայն մարտի դաշտում մարդը կարող է զգալ, թե ինչ է պատերազմը: Դա ֆուտբոլի նման բան է էլի, պետք է հայացքդ չթարթես, որ գիտենաս՝ ինչ է կատարվել»,- ասում է Միշան, ով նաև հիշում է. «Շահումյանի Բուզլուխի Ճանբաս մարտադաշտում տանկի ականի բեկորը խփեց Գարիկի քներակին: Ես անմիջապես հասկացա, որ Գարիկը այլևս չկա: Մենք խրամատում 4 ազատամարտիկ էինք մնացել: Հակոբ Քոչարյանը նավոդչիկ էր, Գառնիկ Կարապետյանը ավտոմատի վրա էր, Գարիկը երկու հատ գնդացիր էր աշխատացնում: Դե պարզ է, հակառակաորդի նշանառուն առաջինը գնդացրորդին վերացրեց: Ես Վիգենին, ասեցի, որ գնա Գարիկի դիակը հանի: Հանելու ժամանակ Վիգենը ոտքից վիրավորվեց»:

Ըստ վերջինիս դրանից հետո Գարիկին մարտադաշտից հանում են «Մունետիկ» թերթի խմբագիր Մհեր Դավոյանը և ալավերդցի Անուշավան Սիմոնյանը: «Անուշավանը և Մհերը ընկնում են շրջափակման մեջ և չեն կարողանում Գարիկ Սարգսյանի դիակը տեղափոխել: Նրանք հենց այնտեղ էլ հողավորում են Գարիկին»,- ասում է հրամանատարը և պարզաբանում, որ Գարիկի դիակը Անուշավանը և Մհերը չեն կարողացել տեղափոխել նաև դիակի նեխած լինելու պատճառով:

«Փաստորեն մենք Շահումյանում կռվում էինք ռուսական կանոնավոր բանակի դեմ: Ռուսները մեզ տվեցին միջանցք, մենք Մռովի սարով հասել են Հաթերք: Ես Քոչարյան Հակոբի և Կարապետյան Գառնիկի հետ եկել եմ Երևան, լրիվ հիվանդանոցներում և դիարաններում փնտրել եմ Գարիկին, նրան չեմ գտել: Ես նորից վերադարձել եմ Ղարաբաղ, արդեն Մարտակերտի շրջան`ողորմածիկ Բեկորի հրամանատարության ներքո»,- ասում է Միշա Գասպարյանը: Շամլուղի կամավորականների ջոկատը առաջին անգամ Շահումյանի պաշտպանությանը մասնակցել է  1992 թ.-ի հունիսի 1-ին: «Մենք 15 հոգով ենք գնացել ու 15 ազատամարտիկ էլ Շահումյանում ունեցել ենք»,- պատմում  է ջոկատի հրամանատարը:

Վերջինս բնութագրեց Գարիկին. «Գարիկը համ լավ ընկեր էր, համ խիզախ էր: Նա մարտադաշտում հետդարձի ճամփա չուներ: Այո, նա չէր վախենում: Նույնիսկ Ղազանչիում մի անգամ ծառի տակ նստած սնայպերը նրա վրա կրակեց, բայց  մի լուցկու տուփի չափով գնդակը նրա գլխի վրայով բարձր անցավ: Ինքը տեղից չշարժվեց էլ, մատը դրեց գլխին ու ասաց. «Սա իմ փայը չէր»»:

Կամավորականների ջոկատը Շահումյանի կռիվներին 6 վիրավոր տվեց և կորցրեց Գարիկ Սարգսյանին: «Վերջին` Բուզլուխ գյուղի ճակատամարտը ճակատագրական եղավ Գարիկի համար: Այդ օրը ուժեղ հարձակում էր, ուժեղ տեխնիկայով հարձակվեցին մեզ վրա»,- ասում է Գարիկի մարտական մյուս ընկերը` դաշնակցական Աշոտ Սոխակյանը: «Գարիկը Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից զբաղվել է կամավորական ջոկատների ստեղծմամբ: Նա կռվել է ոչ միայն մարտադաշտում, այլ  շատ մեծ մասնակցություն է ունեցել զենք-զինամթերքի ձեռքբերման և Ղարաբաղ տեղափոխելու գործում»,- ասաց ազատամարտիկ  Ռաֆիկ Ղազինյանը:

Իր խոսքում Գարիկ Սարգսյանի Անդրանիկ որդին հավաքվածներին շնորհակալություն հայտնեց հոր հիշատակը հարգելու համար: «Փորձում եմ հորս արժանի զավակ լինել»,- ասաց նա: Թեև հայրենիքի համար նահատակված  զինվորի հիշատակը հարգելու նրա մարտական ընկերների ջանքերին՝ մոտ 1000 բնակիչ ունեցող Շամլուղը գրեթե անտարբերություն էր դրսևորել միջոցառման նկատմամբ: Այն մարդաշատ չէր:

Մեկնաբանություններ (5)

Gor Shahverdyan
Փառք Ձեզ,Գարիկ Սարգսյան,,,Ճիշտ է,ես երբեք չեմ տեսել Գարիկ Սարգսյանին,բայց դեր մանկուց ,ընկերություն անելով նրա որդի Կորյուն Սարգսյանի հետ,կարող եմ վստահաբար ասել`Գարիկ Սարգսյանը մեծատառով անձնավորություն է...
ASPRAM
GARIK SARGSYANI HISHATAKI ARTIV VOXJUYNI XOSQ ASECIN VOCH TE SHAMLUXI DPROCI ASHAKERTNER@ AYL SHNOGHI PATANI ERKRAPAH AKUMBI ASHAKERTNER@
ARAM
EKATERINA-in shat jisht ek asum ed nuyn erevuytneri hamar esor baykarum e mer azgi gentani heros JIRAYR SEFILYAN@.........
Hay_Axchik (NeNe)
Erani CEZ vor chtesaq AYSORVA HAYASTANN u mez, vor xoshtangum en 4 koxmic, ISHXANAVORNERN u GOMIKNERY...:((((((((( Erani te inc el taneiq cez het....
Ekaterina
Եթե հրաշք պատահի և նահատակվածները նորից ծնվեն, համոզված եմ, որ նրանք ոչ թե կփախչեին երկրից, այլ առաջնային խնդիր կհամարեին պետությունից վտարել ներքին թշնամիներին, ժողովրդին ազատել պաշտոնախտով տառապողներից և գոմիկներից, փրկել հայ ընտանիքը քայքայվելուց, որի արդյունքում հայ կինը դառնում է մարմնավաճառ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter