HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մայիսի 27-ին՝ ժամը 03:57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter