HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակն է կանխել ժողովրդին սպասվող հերթական պետականակործան փորձությունը»

2012 թ. ԱԺ կեղծված ընտրությունների հետևանքները տեսանելի է ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտներում, այլև վերսկսվել է քաղաքական վրեժխնդրություն այն կուսակցությւոնների նկատմամբ, որոնք դեռևս պահպանել են քաղաքական կենսունակությունը:

Շարունակվում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հանդեպ 1998 թ. սկսված քաղաքական հետապնդումների հերթական խայտառակ փուլը: Կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը հանգուցալուծվում է, որը սկսվել էր 2008 թ. հունիսից:

2012 թ. մայիսի 18-ի ՀՀ ԱՆ  դատական ակտերի հարկադիր կատարման թիվ 01/08-119/12 որոշմամբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը վտարվում է կենտրոնական գրասենյակից, որը տնօրինում  էր 1996 թ.-ից:

Չնայած` ՀՀ Սահմանադրության և ՀՀ կուսակցությունների մասին օրենքի, պետությունը ապահովում է կուսակցությունների բնականոն գործունեությունը, առավել ևս ԱԺ-ի մաս կազմող կուսակցությունները, այնուամենայնիվ, իշխանությունները հետևողական են իրենց հռչակած կարգախոսներին, հավատքով ապահովում են առաջընթաց դեպի քաղաքական մենաշնորհը և վերադարձ միակուսակցական ժամանակաշրջան` իր բոլոր մարդկությանը հայտնի հետևանքներով:

Ժամանակն է հետևություն անելու թե քաղաքական ուժերին, թե հասարակությանը, ելնելով 2013 թ. ընձեռնվելիք հնարավորությունից, կանխել ժողովրդին սպասվող հերթական պետականակործան փորձությունից:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական Խորհուրդ

16.06.2012 թ.   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter