Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը թվիթերյան իր էջում։
Congratulations to President @RTErdogan on his re-election. Looking forward to continuing working together towards full normalisation of relations between our countries.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) May 28, 2023
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել