HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ կտնկվի 1800 ծառ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ կտնկվի 1800 ծառ։ Ծառերը տնկվելու են աշնանը, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (Caucasus Wildlife Refuge): 

«Վերջերս, ամենայն հավանականությամբ, ստացել եք SMS հաղորդագրություն այն մասին, որ ուղարկելով «Ծառ» կամ «Tree» բառը 7733 համարին, կտնկեք մեկ ծառ Հայաստանում։ Հաղորդագրության նախաձեռնողը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է (FPWC), որն իր անտառվերականգնման ծրագրի շրջանակներում ապրիլի 22-ին մեկնարկեց ծառատունկի հերթական SMS արշավը: 

Մեկ ամսվա ընթացքում ուղարկելով 1800 հաղորդագրություն՝ քաղաքացիները օգնել են FPWC-ին ընդլայնել ծառատունկի ծավալները. հիմնադրամը նպատակ ունի 60,000 ծառ տնկել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Դրանք հիմնականում վայրի ծառատեսակներ են՝ կաղնի արևելյան, տանձենի, խնձորենի, նշենի, փշատենի, ծիրանենի: 

Արշավի ամփոփման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 24-ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, որն ուղեկցվեց «ՍԵՐՄ. թաքցված պատմություն» խորհրդանշական ֆիլմի ցուցադրությամբ: 

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առանցքային բնապահպանական ծրագրերից մեկը անտառների վերականգնումն է։ Արդեն ավանդույթ դարձած միամսյա SMS արշավն ամեն տարի մեկնարկում ենք Երկրի օրը՝ ապրիլի 22-ին ու ամփոփում մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը», - ասել է FPWC-ի անտառների վերականգնման ծրագրերի ղեկավար Սոնա Քալանթարյանը։

Առավելագույն հաղորդագրություններ ուղարկած մարդիկ արժանացան շնորհակալագրերի և նշենու տնկիների:

Այս տարվա SMS հաղորդագրությունների արշավը մեծ հաջողություններ գրանցեց։ Հիմնադրամն այս արդյունքին հասավ ինչպես թվային գովազդների, այնպես էլ հեռահաղորդակցության երեք խոշոր ընկերությունների՝ Ucom-ի, Viva-MTS-ի և Telecom Armenia-ի իրենց բաժանորդներին ուղարկած հաղորդագրությունների շնորհիվ: 

2018 թվականին տնկելով 5,000, 2022-ին՝ 20,000, 2023-ին՝ 60,000 ծառ՝ FPWC-ն նպատակադրված է հաջորդող տարիներին քառապատկել իր ծավալները՝ տարեկան տնկելով 200,000 ծառ և վերականգնելով շուրջ 70 հա տարածք»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter