
Իրավական գործընթաց քաղաքական գործչի մասնակցությամբ. Գագիկ Մինասյանը` Վարդան Օսկանյանի գործի մասին
«Քանի դեռ Վարդան Օսկանյանի գործը գտնվում է իրավական հարթության վրա, և այդ գործընթացը դեռ չի ավարտվել, ապա վտանգավոր է այդտեղ քաղաքական ենթատեքստ փնտրել, քանի որ կառաջանան հարցադրումներ, որոնք հիմնված կլինեն միայն ենթադրությունների վրա»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նույն մոտեցմամբ նա անդրադարձավ նաև ԲՀԿ համամասնական ցուցակի նախկին անդամ, ոչ պակաս ակտիվ ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանի դեպքին:
Մինասյանը նշեց, որ նախկին արտգործնախարարի գործը միջազգային մեծ արձագանք է ստացել, մասնավորապես գործընթացով հետաքրքրված է ԱՄՆ դեսպանը, այդ իսկ պատճառով դատական գործընթացում օրենքի տարրը հնարավոր չի լինի ոչ մի կերպ շրջանցել. սա ընդամենը իրավական գործընթաց է քաղաքական գործչի մասնակցությամբ, և եթե վերջինս համոզված է իր անմեղության մեջ, ապա արդեն էական չէ, թե այստեղ կա քաղաքական ենթատեքստ, թե ոչ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել