
Սպանություն Իսակովի պողոտայում
Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դ․ Թ․-ին։
Ոստիկանության հաղորդմամբ՝ ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:
Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դ․ Թ․-ի դիակը՝ հրազենային վնասվածքներով: 26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Թարմացում․ Ոստիկանության հաղորդմամբ՝ սպանությունը, ըստ նախնական տվյալների, արյան վրեժ է եղել՝ վենդետա։ Սպանվածի հայրը Վրաստանում սպանել էր սպանողի եղբորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել