HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Իսակովի պողոտայում

Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դ․ Թ․-ին։

Ոստիկանության հաղորդմամբ՝ ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դ․ Թ․-ի դիակը՝ հրազենային վնասվածքներով: 26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Թարմացում․ Ոստիկանության հաղորդմամբ՝ սպանությունը, ըստ նախնական տվյալների, արյան վրեժ է եղել՝ վենդետա։ Սպանվածի հայրը Վրաստանում սպանել էր սպանողի եղբորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter