HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարությունը Մոլդովայում Փաշինյան-Ալիև արդյունավետ հանդիպման հույս է հայտնել

Միացյալ Նահանգները հույս ունի, որ Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն արդյունավետ կլինի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։

Ինչպես նշվում է նրա գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է Պետքարտուղարության պաշտոնական կայքում, ամերիկյան վարչակազմը գոհ է այն հանգամանքից, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են»։

«Ինչպես հայտարարել է պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Մենք վերջերս բարձր գնահատական ենք տվել խաղաղությանը՝ վարչապետ Փաշինյանի նվիրվածությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի խոսքերը՝ կապված համաներման դիտարկման հետ»,- նշել է Միլերը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները այս շաբաթ Քիշնևում կհանդիպեն եվրոպական առաջնորդների հետ։ «Եվ հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այդ հարցերի կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառման ճանապարհով»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հանգեցնել բռնության շարունակմանը <...>, կառուցողական երկխոսությունը ինչպես հանրային, այնպես մասնավոր կարգով կարող է ստեղծել խաղաղություն, բարենպաստ հնարավորություններ և հույս»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմի ջանքերին՝ մարդկանց արժանապատվությունը հարգող և հարատև խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կկայանա Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպումը կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter