HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Կողմերը խոսել են Արգենտինայի հայ համայնքից, որը հատուկ կամուրջ է հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններում:

Անդրադարձ է եղել նաեւ Արգենտինայի հետ բազմոլորտ համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տնտեսական փոխանակումների համար լավ հնարավորություն է ստեղծում նաեւ որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ կարող է լրացուցիչ տարանցիկ կետ հանդիսանալ դեպի եվրասիական շուկա, իսկ ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել:

Զրուցակիցները բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ` քաղաքական երկխոսության մակարդակը:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով: Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող եւ դադարեցնելու կոչ անող հայտարարություն ընդունելու համար:

Արգենտինացի գործընկերներն առանցքային են համարել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը` պատրաստակամություն հայտնելով լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter