
«Հետք»-ը հայտարարում է գրասենյակային տարածքը տաղավարային տարածքի վերաձևավորման և կահավորման մրցույթ
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտարարում է 100 քառ. մ գրասենյակային տարածքը տաղավարային տարածքի ադապտացիայի նպատակով վերաձևավորման և կահավորման մրցույթ։
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու համար թույլտվություն, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Գրասենյակային տարածքի վերաձևավորում»։ Ընդ որում, հայտը պետք է ներառի գծագիր և նախահաշիվ։
Մրցույթի վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 5-ն է։ Մրցույթում հաղթած կազմակերպության հետ կապ կհաստատվի վերջնական ընտրությունից հետո։ Ընտրությունը կատարվելու է «գին-որակ-կատարման ժամկետներ» չափանիշով։
Մրցույթին մասնակցելու հետ կապված հարցերի, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք զանգահարել +374-10-56-33-63 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Մեկնաբանել