HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովագյուղից ապօրինի դուրս բերված սևահող է հայտնաբերվել

Մայիսի 31-ին Երևան-Սևան մայրուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։

Ըստ ԲԸՏՄ հաղորդագրության, բեռնատարի թափքում հայտնաբերվել է 5խմ հողի վերին շերտի կանաչապատ զանգված (չիմ)։

Պարզվել է, որ քաղաքացի Գ.Խ.-ն հողային կանաչապատ զանգվածն անօրինական դուրս է բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից։

Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

«Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- հայտնում են ԲԸՏՄ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter