HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացառիկ նորույթներ, լավագույն բենդեր ու հայկական մշակույթ. «Արմենիա Վայնը» Երևանի գինու օրերին կներկայանա նոր ֆորմատով

Վճարովի բովանդակություն

Երևանյան ամենասիրելի ու ամենագինառատ փառատոնն այս տարի տեղի կունենա hունիսի 2-ին, 3-ին և 4-ին, Սարյան փողոցում։

«Երևանի գինու օրերի» շրջանակում «Արմենիա Վայն» գինեգործարանը կներկայանա նոր ֆորմատով՝ հավատարիմ հայկական գինու մշակույթը լավագույնս ներկայացնելու և տարածելու իր գլխավոր սկզբունքին։

Ընդարձակ տաղավարում ընկերությունն այս տարի կունենա նաև համերգային ծրագիր՝ լավագույն բենդերի  մասնակցությամբ։ Մրցանակակիր գինիներ, բացառիկ նորույթներ և, իհարկե, բարձր տրամադրություն է խոստանում «Արմենիա Վայնն» իր տաղավարի բոլոր հյուրերին։

Հայկական անուշաբույր գինիներին զուգահեռ «Արմենիա Վայն» ընկերությունը փառատոնի մասնակիցներին այս տարի առաջարկում է նաև փորձել գինու հիմքով հեղինակային կոկտեյլներ, որոնք հենց տաղավարում կպատրաստեն ամենահայտնի բարմենները։

Ընկերությունն ունենալու է նաև առանձին բեմ՝ հագեցած ելույթներով։ «Արմենիա Վայնի» տաղավարում հյուրերին լավագույն երգացանկով կսպասեն Ֆորշը, Երվանդ Երզնկյանը, «Լավ էլի», «Կամի Ֆրենդզ», «Հայաթ Փրոջեքթ», «Նեմրա» բենդերը։

Անակնկալները սրանով չեն սահմանափակվում։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի գլխավոր խորհրդատու Ժան Բատիստ-Սուլան կունենա վարպետության բացառիկ դաս․ hունիսի 2-ին` 21:30-22:30-ին, նա կպատմի բիոդինամիկ այգեգործության մասին։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան նաև բացահայտելու գինեգործական մշակույթը Հայաստանի գինու պատմության թանգարանի տաղավարում։  Տարածքում մշտապես կգործի նաև կավագործության անկյունը և գաստրո տաղավարը։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

02.06

17:00-19:00 – Արամ Multy

19:00-20:00 – Երվանդ Երզնկյանի ջազ բենդ

17:00-21:00 – Արամ Multy

21:30- 22:30 – «Հայաթ» Փրոջեքթ

03.06

17:00-19:30 – Արամ Multy

20:00-21:00 – «Կամի Ֆրենդս» բենդ

21:10 – 22:30 – «Լավ էլի» բենդ

04.06

17:00-19:50 Արամ Multy

20:00-21:00 – Ֆորշ և «Ռե Մինոր» Բենդ

21:30-22:30 – «Նեմրա» բենդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter