HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչը ապացույցներ է կեղծել և խոշոր չափի կաշառք ստացել. դատախազություն

«Քննչական կոմիտեի քննիչ Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափով կաշառք. գործն ուղարկել է դատարան»,- հայտնում է Դատախազության Հանրային կապերի բաժինը։

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ քաղաքացի Ա.Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, չկատարելու, ինչպես նաև նրա կամ նրա մատնանշած անձի օգտին այլ ապօրինի գործողության համար քննիչ Ա.Լ.-ն քաղաքացիներ Ա.Վ.-ից և Ի.Գ.-ից ստացել է խոշոր չափերի՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև իր վարույթում քննվող տարբեր քրեական վարույթներով կեղծել է ապացույցներ:

2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ա.Լ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված  Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) և 349-րդ հոդվածի 2-րդ մասով (ապացույցները կեղծելը) (3 դրվագ):

2023 թվականի մայիսի 29-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է դատախազության հաորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter