HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանը և Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ կողմերը ներկայացված են եղել արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Ադրբեջանական կողմից բանակցությունները վարել է Խալաֆ Խալաֆովը, իսկ ռուսական կողմից՝ Միխայիլ Գալուզինը։

«Խորհրդակցությունների ընթացքում կարծիքների լայն փոխանակում է տեղի ունեցել ռուս-ադրբեջանական հարաբերությունների երկկողմ օրակարգի քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ արդիական թեմաների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ պատվիրակություններն ընդգծել են ջանքերի կարևորությունը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ հետևողական քայլերի միջոցով»։

Լուսանկարը՝ russia-islworld.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter