HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան փակում է Ռուսաստանի 5 գլխավոր հյուպատոսություններից 4-ը

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է իր երկրի տարածքում Ռուսաստանի 5 գլխավոր հյուպատոսություններից 4-ի աշխատանքների դադարեցման մասին։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները գործում են Բոննում, Համբուրգում, Լայպցիգում, Մյունխենում և Մայնի Ֆրանկֆուրտում։ Գերմանական կողմը չի մանրամասնել, թե կոնկրետ որ գլխավոր հյուպատոսությունները կփակվեն։

«Ինչ վերաբերում է Գերմանիայում ռուսական ներկայությանը, որոշումն ընդունվել է փոխադարձության սկզբունքով, ինչպես կադրային, այնպես էլ կառուցվածքային առումով փոխադարձ ներկայության հավասարությունը պահպանելու նպատակով»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը։ Ըստ նրա՝ դիվանագիտական ներկայացուցչությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը մինչև տարվա վերջ։

Գերմանիայի ԱԳՆ-ում հավելել են, որ հյուպատոսությունների փակումը պատասխան է Ռուսաստանում գերմանական հաստատությունների աշխատակիցների թվի կրճատման որոշմանը (մինչև 350-ի)։

Գերմանիան մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը կփակի նաև Եկատերինբուրգում, Կալինինգրադում և Նովոսիբիրսկում իր հյուպատոսությունները։ «Դրանց աշխատանքն արդեն էականորեն սահմանափակվել է»,- հավելել է Բուրգերը։ Նա «քայլ դեպի սրում» է անվանել Ռուսաստանի որոշումը գերմանական հաստատությունների անձնակազմի կրճատման վերաբերյալ։

Այս տարվա ապրիլին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների և Գերմանիայի մշակութային հաստատությունների աշխատակիցների թվի կրճատման մասին։ Բեռլինում հայտարարել էին, որ դրա պատճառով Գերմանիայի մի քանի հարյուր քաղաքացիներ ստիպված կլինեն լքել Ռուսաստանը։

Լուսանկարը՝ John Macdougall/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter