HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների և ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Քիշնևում տեղի ունեցած իր, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նրանց բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային, սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Քննարկվել են Հայաստանում տարբեր ուղղություններով գործունեություն ծավալելու հնարավորությունները:

Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter