HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տնտեսագետ ուսանողներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:

Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծեց կրթական հաստատությունում  կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ  սովորելու եւ գիտելիքները հարստացնելու կոչ արեց` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն համարեց գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորեց ակտիվ լինել նաեւ կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում եւ լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:

Պարոն Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրեց, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր  խորհրդարանի ձեւավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter