HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ի գիտություն է ընդունում Ուկրաինայի շուրջ Հայաստանի դիրքորոշումը. Պեսկով

Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դա ի գիտություն ենք ընդունում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ, չնայած Արևմուտքն այլ կարծիք ունի, իսկ ստեղծված իրավիճակը Երևանին անհանգստացնում է։ 

Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը կարևոր հայտարարություն է։ «Մենք գիտենք, որ կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտությանը Հայաստանի մոտեցումներում, մենք դրանք հաշվի ենք առնում»,- պնդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ընդորում, Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները։ 

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը չեխական CNN Prima News-ին, որտեղ Հայաստանի վարչապետը նշել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ «Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ Seth Wenig/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter