Բնապահպաններին սատարում են Շվեյցարիայից
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
«Թռչկան» քաղաքացիական շարժում
Եվ բոլոր այլ շարժումներին ու անհատներին, որոնք պայքարում են ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համար
Ժնև, 12 հունիսի 2012
Սիրելի բարեկամներ,
Սույն նամակով ցանկանում ենք ձեզ հայտնել մեր խորին երախտագիտությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ձեր մղած պայքարի համար, որի նպատակը հայոց ազգի դարավոր հողերը հանքարդյունաբերական գործընթացների հետևանքով ոչնչացումից փրկելն է, ինչպես նաև Մաշտոցի պուրակի ազատագրման աննախադեպ նվաճման համար, որը մեր սահմանադրական իրավունքի հաղթանակն էր, և որը հնարավոր դարձավ միմիայն իշնորհիվ Ձեր վճռական պայքարի:
Մենք կիսում ենք Ձեր այն համոզմունքը, որ մենք պարտավոր ենք պահպանել մեր նախնիներից ժառանգած հողերը, ամրացնել ու բնակեցնել սահմանամերձ տարածքները, այլ ոչ թե դրանք ամայացնել հանքարդյունաբերության նպատակով: Մեր բարոյական պատասխանատվությունն է պահպանել այդ ժառանգությունն ու փոխանցել գալիք սերունդներին: Այդուհանդերձ, եթե մեր երկրի ազգային բնական պաշարները որևէ կերպ պետք է օգտագործվեն, ապա դա պետք է իրականցվի հայ ժողովրդի համաձայնությամբ, քանզի հայ ժողովրդին է պատկանում ազգի գերիշխանությունը, հետևաբար նաև մեր ազգային երկարաժամկետ շահերին վերաբերվող բոլոր որոշումները:
Դուք օր ու գիշեր ձմռան ցրտին անվերապահորեն պաշտպանում եք մեր սահմանադրական իրավունքները Մաշտոցի պուրակում, Թռչկանում, Թեղուտում ու Քաջարանում, Ամուլսարում հանուն մեր ազգի հարատևման, և որպեսզի պահպանենք մեր հրաշալի բնությունն ու փրկենք այն հանքարդյունաբերության արդյունքում առաջացած բազմատոննանոց քիմիական աղբի պահեստի վերածվելուց:
Այս աննախադեպ քաղաքացիական շարժումները ոգևորիչ են և ուժ են տալիս, որ մենք էլ պայքարենք մեր սահմանադրական իրավունքների համար և հավատանք այն Հայաստանի ապագային, որի մասին երազել ենք երրորդ հանրապետության ծնունդից ի վեր:
Ներկայիս սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրները հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ է հզոր պետություն, բայց նախ և առաջ անհրաժեշտ է հզոր հասարակություն, քանզի պետությունը քաղաքացիական հասարակության ու ազգային կամքի արտահայտությունն ու արդյունքն է: Առանց առողջ, հասուն ուկրթված քաղաքացիական հասարակության մենք երբեք չենք ունենա առողջ ու հզոր պետություն, որի բարձրագույն առաքելությունն է ապահովել ազգի բարգավաճումն ու հարատևումը:
Այսպիսով, մենք արտահայտում ենք մեր շնորհակալությունն ու անվերապահ աջակցությունը մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր պայքարում են մեր երկրի ազգային պաշարների պահպանման, մեր քաղաքացիական իրավունքների, ՀՀ Սահմանադրության գերակայության և հզոր ու առողջ քաղաքացիական հասարակության կառուցման համար, որը հիմնված կլինի միմյանց ու մայր բնության հանդեպ հարգանքի ու սիրո վրա և պաշտպանված կլինի ՀՀ Սահմանադրության գերագույն իշխանությամբ:
Ջերմ hարգանքներով՝
Hakob Aslanyan
Tigran Tonoyan
Anush Sargsyan
Arsen Torosyan
Artush Yeghiazaryan
Liana Ghukasyan
Meda Khachaturyan
Nejdeh Khachaturyan
Garabed Yelegen
Ashot Ghazaryan
Bagdasar Kushkian
Alice Mehtemetian
Hrant Sahakyan
Asya Mikhaylidis-Sahakyan
Armen Petrosyan
Lusine Aslanyan
Armen Zargaryan
Nuné Magoyan
Arnold Mikhaylidis
Armen Margaryan
Hripsimé Margaryan
Zareh Kurkdjian
Vahan Mkhitaryan
Lyudvig Yeghiazaryan
Christine Sedef
Sarkis Shahinian
Astrig Marandjian
Frederic Lapeyre
Ani Mnatsakanian
Anna Sargsyan
Petar Kuruch
Lilit Tovmasyan
Ofelya Hovhannisyan
Gor Sultanyan
Agnieszka Suska
Raffi Garibian
Ani GaribianAline Dedeyan
Gohar Oganessian
Gework Oganessian
Anelga Arslanian
Viken Cheterian
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել