HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն քննադատել է արցախահայերի իրավունքների մասին Մակրոնի հայտարարությունը

Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։ 

«Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարությամբ, ավանդույթի համաձայն, հանդես է եկել Շառլ Միշելը՝ որպես բրյուսելյան ձևաչափի կազմակերպիչ։ Միակողմանի հայտարարությունը, որով ավելի ուշ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահը, չի արտացոլում կողմերի դիրքորոշումն ու խեղաթյուրում է այն»,- ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «Ֆրանսիան առաջին անգամը չէ, որ դրսևորում է այդպիսի վարքագիծ, ինչը դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է նախատեսի նաև յուրաքանչյուր կողմերի շահերի պահպանումը, բնակչության անվտանգությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքը։ Համանման հաղորդագրություն էր տարածել նաև Ելիսեյան պալատը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter