HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան արդեն այս տարի հնարավորություն ունի վերադարձնել Ղրիմը. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ուկրաինան արդեն այս տարի հնարավորություն ունի վերադարձնել Ղրիմը, որը Ռուսաստանին է միացվել 2014 թվականին։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։

«Ինչպես մենք արդեն տեսել ենք մարտի դաշտում, եթե դուք սխալ տեղում հարված հասցնեք ռուսական զորքերին, նրանք իրականում կկործանվեն։ Դուք կարող եք մահվան ուղարկել տասնյակ հազարավոր երիտասարդների, ինչը և նրանք անում են, բայց դուք չեք կարող կախարդել տանկեր և սպառազինության համակարգեր, որի կարիքը նրանք ունեն»,- ասել է Ուոլեսը։

Բրիտանացի նախարարի կարծիքով՝ ռուսական կորուստների մասշտաբները խոսում են այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հավատում է, որ կարող է պատերազմում հաղթել, եթե Ուկրաինա ուղարկի էլ ավելի շատ թվով զորքեր։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ենթադրել է, որ Պուտինը, հավանաբար, չի ստանում տեղեկատվություն տեղի ունեցողի մասին և կարող է չգիտակցել իր երկրի ռազմական խնդիրների մասշտաբները, «մինչև կործանման պահը»։ Ուոլեսը նշել է, որ եթե դա տեղի ունենա, ՆԱՏՕ-ն և Արևմուտքը «պետք է պատրաստ լինեն դրան»։

Բրիտանացի նախարարը նաև մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը։ Ըստ նրա՝ պահպանվում են այս հարցի շուրջ տարաձայնությունները։ «Մենք պետք է իրատես լինենք և ասենք, որ Վիլնյուսում (խոսքը 2023 թվականի ամռանը Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին է-խմբ.) դա տեղի չի ունենա, դա տեղի չի ունենա նաև մոտակա ժամանակահատվածում»,- նշել է Բեն Ուոլեսը։

Ուկրաինայի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է ավարտվել միայն բռնազավթված տարածքներից ռուսական զորքերի հեռանալուց և Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնումից հետո, այսինքն` ներառյալ նաև Ղրիմը։

2023 թվականի ապրիլին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան նշել էր, որ Կիևը պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ թերակղզու վերադարձի պայմանների վերաբերյալ, եթե Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ հասնեն թերակղզու սահմաններին։

Լուսանկարը՝ Kirsty Wigglesworth/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter