HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանի վարչապետը կոչ է արել ընդլայնել ԵՄ սահմանները ամբողջ Եվրոպայով

Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը պետք է հանգեցնի նրան, որ Եվրոպական միությունը տարածվի Եվրոպայի ողջ տարածքի վրա։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հանդես գալով «Լեհաստան-մեծ նախագիծ» անունը կրող համաժողովի ժամանակ։

Ինչպես կարծում է Լեհաստանի վարչապետը, հիմա Եվրոպան «պատմական շանս է ստացել»։ «Մենք պետք է ձգտենք նրան, որ ԵՄ սահմանները համընկնեն Եվրոպայի աշխարհագրական սահմանների հետ։ Ուկրաինան և Արևելյան Եվրոպայի մյուս երկրները Լեհաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի եղբայրական ժողովուրդներն են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ որ Լեհաստանի համար խաղադրույքն Ուկրաինայի ներկայիս հակամարտությունում «աշխարհաքաղաքական հետագծի փոփոխությունն է»։

«Սա հարյուրամյակը մեկ եղած հնարավորություն է՝ արևելքը տեղափոխել արևելք, ընդլայնել Եվրոպան, փոխել մեր մայրցամաքի քաղաքական աշխարհագրությունը, ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն, գծել Եվրոպայի նոր քարտեզ, որը զերծ է Ռուսաստանի մշտական սպառնալիքից»,- հայտարարել է Մորավեցկին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ներքաշել Ուկրաինան, իսկ որոշ ժամանակ անց նաև՝ Բելառուսը բերել եվրոպական կառույցների ուղեծիր, ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, որպեսզի ատլանտյան աշխարհը «կայուն կանգնի երկու ոտքերի վրա»։

Մորավեցկու պնդմամբ՝ Լեհաստանը պետք է դառնա «անվտանգության քաղաքականության, տրանսպորտի, էներգետիկայի և տարածաշրջանային համագործակցության ոլորտներում ԵՄ առանցքային երկիր»։

Լուսանկարը՝ NurPhoto via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter