HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը խոստանում է, որ Շվեդիան շուտով կանդամակցի ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Շվեդիան առաջիկայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ մասին նա նշել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում իր ելույթի ժամանակ։ Իր խոսքում ամերիկյան նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դառնում է առավել ուժեղ և համախմբված։

Բայդենի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը էլ ավելի է ամրապնդվել շնորհիվ Ֆինլանդիայի անդամակցության, որին շուտով կմիանա նաև Շվեդիան։ «ՆԱՏՕ-ն հանդիսանում է առավել ուժեղ և ավելի համախմբված, քան վերջին տասնամյակներին և հիմա այն դարձել է էլ ավելի ուժեղ, երբ Դաշինքին միացավ մեր նոր անդամը՝ Ֆինլանդիան, իսկ շուտով նաև Շվեդիան, որը տեղի կունենա որքան հնարավոր է արագ։ Դա տեղի կունենա։ Ես ձեզ խոստանում եմ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել էր, որ այս շաբաթ նա խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ընդգծել Շվեդիայի անդամակցության հարցում առաջընթացի հասնելու կարևորությունը։ Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը չեն վավերացրել միայն Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներ՝ Թուրքիան և Հունգարիան։

Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Թուրքիայում ընտրությունների անցկացումը «հնարավորությունների նոր պատուհան է բացում» Շվեդիայի անդամակցության ավարտի համար, քանի որ հարցը դադարում է լինել Էրդողանի նախընտրական խաղաթղթերից մեկը։

Հունգարիան, որտեղ բողոքում են այդ երկրում ժողովրդավարության անկման և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Ստոկհոլմի գնահատականներից, դժվար թե որոշի մնալ վերջին երկիրը, որն արգելափակում է Շվեդիայի անդամակցությանը։

Լուսանկարը՝ REUTERS/Kevin Lamarque

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter