HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանն ու Ալիևը կարճ հանդիպում են ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմանակալության արարողությունից հետո տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ կարճ հանդիպում են ունեցել։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է թուրքական TRT հեռուստաընկերությունը՝ ցուցադրելով նաև կադրեր հանդիպումից։ 

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը և մտադիր են նոր հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։ Ինչպես երևում է լուսանկարում, հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Հանդիպման այլ մանրամասներ հայտնի չեն։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որը մայիսի 28-ին հաղթել էր նախագահական ընտրությունների II փուլում, կայացել էր հունիսի 3-ին Անկարայում։ Դրան մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Արարողությունից հետո կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ Էրդողանը շնորհակալություն էր հայտնել Փաշինյանին՝ արարողությանն անձամբ մասնակցելու համար։ Ընդհանուր առմամբ, թուրքական պետության մայրաքաղաք էր ժամանել աշխարհի 78 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ, այդ թվում 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Լուսանկարը՝ համացանցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter