HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Իրան մեկնելուց

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից։ Նման հայտարարություն Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է շաբաթ օրը՝ հունիսի 3-ին։

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մեկնողներին՝ պահպանել առավելագույն աչալրջություն»,- նշվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը ներկայումս Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հետևել անվտանգության կանոններին։  

Թե կոնկրետ ինչ պատճառով է նման հայտարարությամբ հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն, պաշտոնական Բաքուն չի մանրամասնում, սակայն հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, Ադրբեջանը բողոքի նոտա էր ուղարկել Իրանին՝ Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության հետ կապված։ Իրանական իշխանությունները վերջինիս մեղադրում են լրտեսության մեջ։ Սաֆարլին Գերմանիայի բուհերից մեկի ուսանող է, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իրան էր ժամանել մարտի սկզբին։ Այդ ժամանակ նա դադարել էր կապի դուրս գալ ընտանիքի անդամների հետ։ Ադրբեջանական կողմն ավելի վաղ իրանական իշխանություններից պահանջել էր տեղեկություններ տրամադրել իր քաղաքացու վերաբերյալ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter