HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Տեսանյութում, մասնավորեպս, երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացուն, որն էլ հարվածից ընկնում է գետնին ու որոշ ժամանակ չի կարողանում բարձրանալ։ Դեպքի առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

«Միջադեպից քիչ անց տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնում է․

«Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու  օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։

Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter