Նախարարը հրաժեշտ է տվել դեսպանին
Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
ԳԴՀ դեսպանը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը և գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների կողմից 2010 թ.-ից Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ դեսպանին հայ-գերմանական պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել