HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության  Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է  իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։

Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter