HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետախուզական ծառայությունների շուրջ 20 ղեկավար գաղտնի հանդիպում է ունեցել Սինգապուրում

Շուրջ 20 երկրների հետախուզական գործակալությունների ղեկավարներ այս շաբաթ Սինգապուրում գաղտնի հանդիպում են անցկացրել։ Այդ մասին կիրակի օրը՝ հունիսի 4-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Գործակալության տվյալներով՝ դրան մասնակցել են նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը և Հնդկաստանի հետախուզության հետազոտական և վերլուծական բաժնի ղեկավար Սամանթ Գոելը։

«Հանդիպումը միջազգային ստվերային օրակարգի կարևոր տարր է»,- իր աղբյուրներից մեկի խոսքերը մեջբերում է գործակալությունը։ Նա նաև նշել է, որ այդպիսի հանդիպումները նպաստում են կողմերի մտադրությունների խորը ըմբռնմանը և արդյունքին, որին նրանք ձգտում են։ 

Աղբյուրի խոսքով՝ հանդիպումները կազմակերպում է Սինգապուրի կառավարությունը և դրանք մի քանի տարի շարունակ տեղի են ունենում «Շանրի-Լա երկխոսություն» կոնֆերանսին զուգահեռ, սակայն ավելի վաղ դրանց մասին որևէ բան հայտնի չէր։

Ինչպես նշում է Reuters-ը, Սինգապուրում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ հանդիպման վերաբերյալ տվյալներ չունի։ Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

«Շանգրի-Լա երկխոսությունը» պարբերաբար իրականացվում է 2002 թվականից։ 2020 և 2021 թվականներին կոնֆերանսները չեղարկվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով խոշորագույն ֆորումի կազմակերպչի դերում հանդես է գալիս Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով կազմակերպիչները հետ էին կանչել ֆորումին ռուսական կողմի մասնակցության հրավերը, իսկ 2023 թվականին այն չէին էլ ուղարկել։

Լուսանկարում՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովի ժամանակ/REUTERS/Caroline Chia/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter