HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովի կարծիքով՝ Ֆրանսիան չի կարող լինել ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդ

Ֆրանսիան չի կարող լինել ուկրաինական հակամարտության միջնորդ, քանի որ փաստացի հանդիսանում է Կիևի կողմից այդ հակաարտության մասնակից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Россия-1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Ֆրանսիային դժվար թե կարելի է դասել չեզոք պետությունների թվում, նրանց, որոնք կարող են հավակնել միջնորդի դերին, ասենք, ինչպես Բրազիլիան, ինչպես Չինաստանը, ինչպես աֆրիկյան երկրները։ Ֆրանսիան արդեն դա չի կարող անել, որովհետև Ֆրանսիան փաստացի այդ հակամարտության ակտիվ մասնակից է, ընդորում մասնակից Ուկրաինայի կողմից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը Փարիզում անցկացնել Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով։

Պեսկովի խոսքով՝ ֆրանսիական կողմը պետք է իրեն այդ հարցով հաշիվ տա։ Ընդ որում, նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ դեռևս չի տեսել և չի լսել Ֆրանսիայի նախագահի պաշտոնական հայտարարությունները խաղաղության գագաթնաժողովի վերաբերյալ։ «Եկեք սպասենք բուն բացատրություններին և հասկանանք, թե ինչ ի նկատի ունի պարոն Մակրոնը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

The Wall Street Journal-ը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել էր Փարիզում անցկացնել գագաթնաժողով, որը նվիրված կլինի ուկրաինական հակամարտությանը։ Ինչպես նշում էր պարբերականը, դեռևս չկա գագաթնաժողովի հնարավոր մասնակիցների հստակ ցանկը, սակայն եվրոպացի պաշտոնյաները ձգտում են ներգրավել Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին և մյուս երկրներին։

Լուսանկարը՝ Alexander Ryumin / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter