HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի «Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողով

Երևանում կայանալիք «Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն են քննարկել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Թանգարանային միջազգային խորհրդի (ICOM) կրթական և մշակութային կոմիտեի նախագահ Էմմա Նարդի հանդիպման ժամանակ:

«Երևանում նմանատիպ գիտաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում թանգարանային գործի նորագույն մեթոդներով կազմակերպմանը, ինչպես նաև  յուրօրինակ ազդակ կհանդիսանա զբոսաշրջային ոլորտի զարգացման համար»,- նկատել է Արամ Սուքիասյանը: Թանգարանային միջազգային խորհրդի (ICOM) կրթական և մշակութային կոմիտեի նախագահ Էմմա Նարդին նշել է, որ այդպիսով կամրապնդվի Թանգարանային միջազգային խորհրդի և Հայաստանի միջև համագործացությունը: «Գիտաժողովը Երևանում անցկացնելու շարժառիթը Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն է: Տպավորված եմ ձեր երկրի գեղեցկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ, ժողովրդի հյուրընկալությամբ»,- հավելել է Էմմա Նարդին:

Ամենամյա գիտախողովը անցյալ տարի տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, իսկ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում:

Երևանում գիտաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 20-25-ը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում: Գիտաժողովին մասնակցելու համար արդեն հերթագրվել են 30 երկրների 50 թանգարաններից շուրջ 200 պատվիրակներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter