HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները

Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր ռազմածովային զորավարժությունները, որոնք ընթանում են Բալթիկ ծովում և ստացել են Baltops 23 անվանումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 19 երկրները և Շվեդիան։ Ընդգրկված է 50 նավ, 45 ինքնաթիռ և ավելի քան 6000 զինվորական։ Զորավարժություններին մասնակցող խոշորագույն նավը ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագման USS Mount Whitney (LCC 20)-ն է։ Նավերը երթը կսկեն Տալլինից, իսկ համատեղ առաջին վարժանքները կմեկնարկեն հունիսի 5-ից։ Զորավարժությունները կձգվեն մինչև հունիսի 16-ը։

Today we set sail to #BALTOPS23 ⚓️ from Tallinn 🇪🇪

In 52 years, the premier maritime exercise in the #BalticSea has never been stronger! 💪
1⃣9⃣ @NATO Allies
1⃣ #NATO Partner Nation 🇸🇪
5⃣0⃣ Ships 🚢
4⃣5⃣+ Aircraft 🚁
6⃣0⃣0⃣0⃣+ Personnel🧠#WeAreNATO

👇https://t.co/KAXZ4elhPY pic.twitter.com/VMBPU10mdA

— STRIKFORNATO (@STRIKFORNATO) June 4, 2023

«Այս տարի Baltops-ը մեզ համար պատմական իրադարձություն է, քանի որ դեռևս չի եղել Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միաժամանակ այսքան մեծ ներկայություն»,- ընդգծել է Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկան։ 

Baltops զորավարժություններն անց են կացվում ամեն տարի՝ 1972 թվականից ի վեր։ Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի ստուգումն է Բալթիկ ծովի շրջանում` ցամաքային, օդային և ծովային գործողությունների ժամանակ։

ՆԱՏՕ-ի հաջորդ լայնամասշտաբ զորավարժությունները կկայանան հունիսի 12-23-ը Գերմանիայում։ Air Defender-23 ռազմաօդային զորավարժություններին կմասնակցի Դաշինքի 25 անդամ՝ 10 000 զինվորականով և 220 ինքնաթիռով։ Այս զորավարժությունները կդառնան ՆԱՏՕ-ի պատմության ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները։ Զորավարժությունների ծրագիրը մշակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին համապատասխան, երբ անդամ երկրները պարտավորվում են օգնություն տրամադրել Դաշինքի մյուս անդամներին։ 

Մայիսին Լեհաստանում ընթանում էին Anakonda 23 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում էր 12 000 լեհ զինվորական, ինչպես նաև՝ մի քանի հարյուր զինծառայողներ Դաշինքի մյուս երկրներից և նրանց գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռումինիայից, Սլովենիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Թուրքիայից։

Լուսանկարը՝ Էստոնիայի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter