HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՀԱՊԿ-ն ավելի լավ է որևէ հայտարարություն չանի, քան լեգիտիմացնի խոսույթը, թե դժվար է ասել՝ ով ում տարածք է մտել. ԱԳ նախարար

Չարձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը խախտվել է, օրինակ, սեպտեմբերյան ագրեսիայի դեպքում, ՀԱՊԿ-ը լեգիտիմացնում է ադրբեջանական այն խոսույթը, որ սահմանը սահմազատված չէ, ոչ մեկը չգիտի՝ որտեղ է հստակ սահմանը, հետևաբար ոչ մեկը չի կարող ասել՝ ադրբեջանական զորքը մտե՞լ է ՀՀ տարածք, թե՞ ոչ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է, ըստ այդմ՝ կարիք կա ուղարկել մոնիթորինգային առաքելություն։ Սա, մեր պատկերացմամբ, պիտի լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի անդամ ենք մենք։ ՀԱՊԿ-ի նախագծի մեջ այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել»,- նշեց նա։

Ըստ արտգործնախարարի՝ սա վտանգավոր է նրանով, որ հնարավորություն է տալիս ՀՀ տարածք այլ ներխուժումներ իրականացնել։

«Եթե երրորդ երկրի կողմից չի արձանագրվում, որ քո սահմանը խախտվել է, և դու որոշում ես կայացնում ուղարկել դիտորդական առաքելություն, դրանով դու, իմ համոզմամբ, բացում ես նոր տարածք կամ չես փակում առնվազն նոր հնարավորությունները այլ ներխուժումների։ Ստացվում է՝ դու ընդունում ես, որ այդ սահմանագիծը կարող է խախտվել, և դրանից կյանքն ընդհանուր առմամբ չի փոխվում։

Տվյալ դեպքում մեր դաշնակիցներն ավելի լավ է որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի այդ խոսույթն այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել՝ ով ում տարածք է մտել»,- ասաց Միրզոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter