HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պետական հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով՝ Բիշքեկում ձերբակալություններ են եղել

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն զանգվածային ձերբակալություններ է իրականացնում Բիշքեկում։ Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայությունը՝ հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրներին, ձերբակալվածները կասկածվում են հեղաշրջման նախապատրաստման մեջ։ Ըստ առկա տվյալների՝ արդեն իսկ ձերբակալվել է մոտ 10 մարդ։

24.kg պարբերականը ևս գրում է հնարավոր պետական հեղաշրջման մասնակիցների զանգվածային ձերբակալությունների մասին։ Հղում անելով սեփական աղբյուրներին՝ կայքը գրում է, որ մի խումբ անձինք պատրաստվում էին բռնի ճանապարհով վերցնել իշխանությունը։ Ընդ որում, չի նշվում ձերբակալվածների անունները։

Լրատվամիջոցը հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները դուրս են գալիս ավտոմեքենայից և մտնում բնակելի տան բակ, ինչպես նաև կանգնեցնում մեքենան և ձերբակալում վարորդին։

Ղրղզստանի իշխանությունները դեռևս պաշտոնական որևէ հաղորդագրությամբ հանդես չեն եկել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ռուսական իշխանությունները ուշադրությամբ հետևում են Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձի մասին ստացվող նորություններին»։ «Դեռևս, բնականաբար, այդպիսի մտահոգիչ տեղեկությունները ստացվում են։ Այդ իսկ պատճառով մենք ուշադրությամբ հետևում ենք նորություններին»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ «Կրեմլը որևէ այլ մանրամասն տեղեկություն այս հարցի վերաբերյալ չունի»։

Լուսանկարը՝ Табылды Кадырбеков / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter