
Իբրահիմ Քալընը՝ թուրքական հետախուզության նոր ղեկավար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին նշանակել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար։
«Պարոն նախագահ Թայիփ Էրդողանը Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակել է Իբրահիմ Քալընին»,- TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Քալընը 2014 թվականի դեկտեմբերից զբաղեցնում էր Էրդողանի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններին միջազգային տարբեր թեմաներով, ներառյալ՝ Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի։ Քալընը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան հակամարտության գործընթացում՝ հարցերը պարբերաբար քննարկելով օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
MİT-ի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Հաքան Ֆիդանը Էրդողանի նոր կառավարությունում նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել