
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ):
ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Հիշեցնենք, որ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել էր՝ հիմք ընդունելով ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերված անհամապատասխանությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել