
Ռուսական զորքը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին
Ռուսական զորքը հունիսի 6-ի գիշերը թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Կիևին։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմը։
Նախնական տվյալներով՝ ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ту-95МС ռմբակոծիչներից, որոնք եղել են Կասպից ծովի շրջանում, արձակվել են Х-101/555 հրթիռներ։
Հակաօդային պաշտպանության ուժերը Կիևի երկնքում խոցել են ավելի քան 20 օդային թիրախ։ «Բոլորը խոցվել են, թիրախներին չեն հասել»,- հայտարարել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմը։
УНИАН-ը գրում է, որ չնայած նրան, որ հրթիռները հաջողվել է խոցել, բեկորների անկման հետևանքով Դեսնյանսկի շրջանում վնասվել է ճանապարհային ծածկույթը, տրոլեբուսային էլեկտրացանցը, վնասվել են նաև խանութների լուսամուտներ։ Նախնական տվյալներով՝ մարդիկ չեն տուժել։
Կոլաժը՝ 24 Канал-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել