HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշենը, Ավանը և Արաբկիրը բարձր ցուցանիշներ են գրանցել

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների մայիս ամսվա կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: 

Ըստ այդմ` համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Արաբկիր վարչական շրջանները: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքի ամրագրումը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Անդրադառնալով ապօրինի շինարարության մասով գրանցված ցուցանիշներին, քաղաքապետը նկատել է, որ թեև գնահատման այս բաղադրիչով պատկերը համեմատաբար բավարար է, այդուամենայնիվ հանձնարարել է առավել հետևողական ու խիստ լինել ապօրինի շինությունների կառուցման կանխարգելման, դրանց հայտնաբերման ու անհապաղ ապամոնտաժման հարցում:

Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություններ եռաստիճան կառավարման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքներին ընդգծելով, որ հատկապես վերջինի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ դեռ բավականին անելիք կա: Քաղաքապետը նկատել է, որ անհրաժեշտ է առավել ինտենսիվ աշխատանք տանել բազմաբնակարանների սեփականատերերի իրավունքների և պարտավորությունների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ. «Ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչև արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները: Որպեսզի գործնականում այս դաշտում ունենանք շոշափելի արդյունք, անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք իրականացնել թե բնակիչների և թե համատիրությունների հետ»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Ամփոփելով մայիս ամսվա ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ բացի վերոնշյալ գնահատումից վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում անձամբ է հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու կատարած աշխատանքն ու ըստ այդմ հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովման ուղղությամբ: «Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Վերջում քաղաքապետը նաև հիշեցրել է, որ ինչպես և խոստացվել էր, արդեն հուլիսին վարչական շրջանների աշխատանքի գնահատման և վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով  լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար  կկիրառվեն խրախուսման մեխանիզմներ, ինչն իր հերթին արդյունավետ խթան կհանդիսանա նաև մյուսների համար: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն 

Մեկնաբանություններ (1)

Sokrat
HARGELI QAXAQAPET AVANUM HASTAT VOCHINCH CHI POXVEL , AVELIN AXPAHANUTYUN@ VATACEL E, GNALOV POXOCNER@ AXTOTVUM EN, ISK TRANSPORT@ AMENAANMXITAR VICHAKUM E, EDPES EL CHKAROXACAQ KARGAVOREL 17 AVTOBUSI EV 81 ERTUXAYINI ASHXATANQ@, JAM@ 17-IC HETO MARDIK AXOTUM EN VOR TRANSPORT LINI, VOCHINCH EL LAV CHI:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter