HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 6-ի՝, ժամը 13։22-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են Lexus (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), Opel Zafira (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ Opel Zafira (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Opel Zafira մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին (ծնված 1969 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter