HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին: Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։

Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համապարփակ կարգավորման նպատակով առկա առանցքային խնդիրների հասցեագրման փոխադարձ հանձնառության պահպանման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter